Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գուցե Հայաստանը թանգարանների կարիք չունի՞

Գուցե Հայաստանը թանգարանների կարիք չունի՞
12.03.2019 | 01:22

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի բնորոշմամբ` սևագիր-փաստաթղթով, որ սպրդել ու հայտնվել էր հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, նախատեսվում է մի շարք ՊՈԱԿ-ներ օպտիմալացնել: Թեև տիկին Ղարիբյանն այժմ ասում է, թե առանց տվյալ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համալիր քննարկում ծավալելու նման բան տեղի չի ունենա, մշակութային գործիչներն անհանգստացած են. նախ` մշակույթի նախարարությունն օպտիմալացնելու որոշումը եղավ, այժմ էլ մշակութային որոշ օջախների գլխին են սև ամպեր կուտակվել: Արվեստասերներին ու արվեստագետներին ոչ այնքան հուզել է մշակութային ոլորտի պատասխանատուների՝ ՊՈԱԿ-ներն իրար կցմցելու քաղաքականությունը, որքան այն տրամաբանությունը, որ դրված է այդ փաստաթղթի հիմքում: Որոշ թատրոնների, թանգարանների և այլ կառույցների միավորումը ոչ թե բովանդակությամբ է հիմնավորվում, այլ տեխնիկապես: Ըստ նախարարության ներկայացրածի՝ Կոմիտասի անվան լարային քառյակը միավորվելու է Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, քանի որ երկուսն էլ Կոմիտասի անվան են, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը միանալու է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան-ինստիտուտին, քանի որ Սպենդիարյանի ձեռագիր նոտաների մի մասն այնտեղ է պահպանվում: Ի գիտություն մշակույթի նախարարության՝ ոչ միայն Սպենդիարյանի, այլև շատ գրողների ու կոմպոզիտորների ձեռագրեր պահպանվում են հենց ԳԱԹ-ում, քանի որ ձեռագիր պահելու համար ԳԱԹ-ի պայմանները, ի տարբերություն մյուս թանգարանների, շատ ավելի նպաստավոր են:


Եթե առաջնորդվենք մշակույթի նախարարության՝ ՊՈԱԿ-ների միավորման տրամաբանությամբ, ապա Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանն էլ կարելի է միացնել Դերենիկ Դեմիրճյանի թանգարանին. երկուսն էլ նույն ազգանունն ունեն: Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն էլ կարելի է տեղափոխել Հովհաննես Շիրազի՝ Գյումրիում գտնվող թանգարան, ի վերջո, մի որոշ ժամանակահատված ամուսիններ են եղել: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կարելի է Ռուսական արվեստի թանգարանին միացնել, Փայտարվեստի թանգարանը՝ բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանին և այլն: Առհասարակ, բոլոր թանգարանները կարելի է փակել և թողնել մեկը. չէ՞ որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ